Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ hանդիպմանը Հարավային Կովկասը չի քննարկվել

Քաղաքականություն

09.07.2026 | 11:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Հարավային Կովկասի հարցը չի քննարկվել, սակայն, անհրաժեշտության դեպքում, այդ թեման կարող է բարձրացվել ցանկացած պահի։ Այս մասին նա ասել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ադրբեջանական իշխանական APA-ի հարցին։

«Հարավային Կովկասի հարցը մեր օրակարգում չէր։ Սակայն, ինչպես գիտեք, այս թեման կարող է բարձրացվել ցանկացած պահի։ Մենք կարող ենք նաև հեռախոսազրույց ունենալ ցանկացած պահի»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը APA-ին ասել էր, որ Էրդողանի և Թրամփի հանդիպմանը քննարկվելու են Հարավային Կովկասը և «Զանգեզուրի միջանցքը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment