https://arm.sputniknews.ru/20261112/erdvoghany-pezeshqianin-kvoch-e-arel-shtap-banakcutjunner-sksel-amni-het-109277272.html
Էրդողանը Փեզեշքիանին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ
Էրդողանը Փեզեշքիանին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ
Sputnik Արմենիա
Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և տարածաշրջանում ամուր խաղաղություն կհաստատվի։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T16:32+0400
2026-11-12T16:32+0400
2026-11-12T16:37+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109275290_0:0:1500:844_1920x0_80_0_0_67193564ab1d0c2c409656f8344fb3a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Թեհրանին անհապաղ վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ COP 31 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում։ԱՄՆ փոխնախագահը մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Իրանի ուժայինների հետ. ԶԼՄՆշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։Նա հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և ամուր խաղաղություն կհաստատվի։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109275290_170:0:1481:983_1920x0_80_0_0_324e8a1f54e47ca34c6ab14ad154b8a7.jpg.webp
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և տարածաշրջանում ամուր խաղաղություն կհաստատվի։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Թեհրանին անհապաղ վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։
Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ COP 31 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։
«Կարևոր է ժամանակ չկորցնելով` ստեղծել բանակցային մեխանիզմ։ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղ ջանքերին՝ մեր տարածաշրջանի եղբայրական երկրների հետ միասին», – հայտարարել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի և ամուր խաղաղություն կհաստատվի։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։