ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Մոսկվայում տուգանել են Ուկրաինայի դեսպանատանը՝ էլեկտրաէներգիայի վճարը չվճարելու համար։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատնից բռնագանձել է ավելի քան 5,5 մլն ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդ գումարը ներառում է պարտքեր, տույժեր, տուգանքներ և պետական տուրք։
Այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին ՌԴ զինված ուժերը ներխուժեցին Ուկրաինա, Կիևը խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և տարհանեց իր դեսպանատան դիվանագետներին ու անձնակազմին։ 2024 թվականի փետրվարին Ռուսաստանը լուծարեց Ուկրաինայի դեսպանատան զբաղեցրած հողատարածքի վարձակալության պայմանագիրը։ Ներկայումս շենքը դատարկ է։
_00_ՄԱ