https://arm.sputniknews.ru/20260709/hrdehner-en-brnkvel-tveri-navtabazajum-ev-stavrvopvoli-mvotaka-ardjunaberakan-objektum-104394910.html
Հրդեհներ են բռնկվել Տվերի նավթաբազայում և Ստավրոպոլի մոտակա արդյունաբերական օբյեկտում
Հրդեհներ են բռնկվել Տվերի նավթաբազայում և Ստավրոպոլի մոտակա արդյունաբերական օբյեկտում
Sputnik Արմենիա
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T10:20+0400
2026-07-09T10:20+0400
2026-07-09T10:21+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
տվեր
ստավրոպոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104394737_0:166:3072:1894_1920x0_80_0_0_a39f27febc8b5aba30b1d13bb9d27d88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Տվերում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելիս հրդեհ է բռնկվել «Տվերի նավթաբազա» ձեռնարկության ամբարներից մեկում։ Այս մասին հայտնել է Տվերի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։Կորոլյովը նշել է, որ հրդեհն արդեն մարվել է: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի Վյազնիկի գյուղի արդյունաբերական օբյեկտում:Որոշ ժամանակ անց Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ հրդեհը սաստկացել է, դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ հրշեջ հաշվարկներ։Մարզպետը պարզաբանել է, որ պարբերաբար տեղեկություններ է ստանում շրջանի ղեկավար Իգոր Սերովից, անհրաժեշտության դեպքում ողջ օգնությունը կցուցաբերվի։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
տվեր
ստավրոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104394737_260:0:2991:2048_1920x0_80_0_0_66e616f7c8893674d329c11c068070cb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), տվեր, ստավրոպոլ
անօդաչու թռչող սարք (աթս), տվեր, ստավրոպոլ
10:20 09.07.2026 (Թարմացված է: 10:21 09.07.2026)
Բաժանորդագրվել
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Տվերում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելիս հրդեհ է բռնկվել «Տվերի նավթաբազա» ձեռնարկության ամբարներից մեկում։ Այս մասին հայտնել է Տվերի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։
Կորոլյովը նշել է, որ հրդեհն արդեն մարվել է: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
«Աշխատում եմ դեպքի վայրում: Շտաբ է բացվել: Համակարգում ենք միջադեպի հետևանքները վերացնելու և օբյեկտի հետագա անվտանգությունն ապահովելու միջոցառումները», – գրել է մարզպետը սոցցանցում։
Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի Վյազնիկի գյուղի արդյունաբերական օբյեկտում:
Որոշ ժամանակ անց Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ հրդեհը սաստկացել է, դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ հրշեջ հաշվարկներ։
«Վյազնիկի գյուղի ձեռնարկությունում հրդեհը սաստկացել է։ Հրդեհը հասել է վառելանյութերով ամբարներին։ Դեպքի վայր են ուղարկվում լրացուցիչ հրշեջ հաշվարկներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել մոտակա շենքերի բնակիչներին տեղափոխել անվտանգ վայր, ժամանակավոր տեղակայման կետեր են բացվել»,- նշել է Վլադիմիրովը։
Մարզպետը պարզաբանել է, որ պարբերաբար տեղեկություններ է ստանում շրջանի ղեկավար Իգոր Սերովից, անհրաժեշտության դեպքում ողջ օգնությունը կցուցաբերվի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։