ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին
ԱՄՆ-ն կրկին վերսկսել է հարվածներն Իրանին Դոնալդ Թրամփի հրահանգով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը․
««Գերագույն հրամանատարի հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը հետագայում նվազեցնելու համար», – ասվում է հրամանատարության X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել Իրանի 90 թիրախների։
ԱՄՆ-ին ի պատասխան՝ Իրանը ևս հարվածներ է հասցրել։