Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ու կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը նախախաղային ասուլիսում խոսել են ղազախական «Ելիմայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մասին։
Հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Տոմսերը խաղի օրը կտրամադրվեն անվճար։