Եթե նախապես հետազոտվեր կենդանին՝ կարճաժամկետ և փոքր դոզայով անզգայացվեր, արդյունքը դժվար սա լիներ. Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես և խոստացել էի՝ առավոտյան Երևանի կենդանաբանական այգում էի, հանդիպեցի տնօրենին, ստացա հարցերիս պատասխանները, որից հետո մի քանի լրատվականների հարցազրույց տվեցի։

Տնօրենն իր խոսքում նշեց, որ տեղափոխված կենդանիները մասնագետների հսկողության տակ են, անվտանգ կարանտինային պայմաններում, նաև ասաց, որ այսօր Այգու լրատվականը նյութ կտարածի, որտեղ կներառվեն կենդանիների նկարները։ Ինքս կենդանիներին չեմ տեսել, քանի որ կարանտինում են։

Կարդացի հերձման եզրակացությունը և ավելի համոզվեցի, որ կենդանու առկա առողջական վիճակում նման միջամտությունը բարձր հավանականությամբ դատավճիռ կարող էր լինել։ Եթե նախապես հետազոտվեր կենդանին՝ կարճաժամկետ և փոքր դոզայով անզգայացվեր, արդյունքը դժվար սա լիներ։

Բժշկության ոսկե օրենքն ասում է.
«Մի վնասիր, Noli nocere», ցավոք վնասեցին անպաշտպանին, որի համար պետությունը ստանձնել էր պատասխանատվություն։ Միթե չէ՞ր կարելի ընդամենը կապարակնքել և թողնել իրենց համար սովորական պայմաններում՝ «Տնային կալանք» վճռել, ոչ թե այն, ինչ արվեց։

Պետության մասին կարծիքը ներառում է անպաշտպանների նկատմամբ վերաբերմունքը՝ երեխաների, տարեցների, կենդանիների…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment