Պակիստանը Միացյալ Նահանգներին և Իրանին զսպվածություն ցուցաբերելու և Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանն ուղղված փոխըմբռնման հուշագրի պայմանները պահպանելու կոչ է արել։
Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, կողմերի միջև որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր մասնակիցները պետք է կատարեն Իսլամաբադի հուշագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները:
Այս կոչը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո, ինչը վտանգի տակ է դրել առճակատման դադարեցման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։