Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, ինչպես նաև նախագահի աշխատակազմին առընթեր Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի փոխնախագահ Չաղրը Էրհանը։