https://arm.sputniknews.ru/20260708/khameneiin-hhin-ankeghts-harevan-er-hamarum-kapujt-mzkitum-hishataki-erekvo-anckacvec-104383259.html
Խամենեիին ՀՀ–ին անկեղծ հարևան էր համարում. Կապույտ մզկիթում հիշատակի երեկո անցկացվեց
Խամենեիին ՀՀ–ին անկեղծ հարևան էր համարում. Կապույտ մզկիթում հիշատակի երեկո անցկացվեց
Sputnik Արմենիա
ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքով` Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին մշտապես հանդես է եկել երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման օգտին։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T20:00+0400
2026-07-08T20:00+0400
2026-07-08T20:00+0400
հայաստան
երևան
խալիլ շիրղոլամի
այաթոլլա ալի խամենեի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104382558_0:0:1280:720_1920x0_80_0_0_67d57d036ec793f9b021b3fad88bf5ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանի Կապույտ մզկիթին կից մշակութային կենտրոնում Իրանի նախկին առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին նվիրված հիշատակի երեկո անցկացվեց։Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին իր խոսքում հայտարարեց, որ Խամենեին միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հետ հարաբերություններին։«Նա Հայաստանն անվանում էր անկեղծ հարևան և երկրին վերաբերվում էր առանձնահատուկ հարգանքով»,– նշեց դիվանագետը։Խամենեին մշտապես հանդես է եկել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման օգտին, և, ինչպես ընդգծեց դեսպանը, այդ մոտեցումը կշարունակվի։Երեկոյի շրջանակում ցուցադրվեց Խամենեիի կյանքին ու հայացքներին նվիրված վավերագրական ֆիլմ։ Դրանում նշվում էր, որ, նրա համոզմամբ, հայրենիքի պաշտպանությունը, հավատարմությունը, անձնազոհությունը և մարդկային արժանապատվությունը չեն ճանաչում կրոնական և ազգային սահմաններ։Ֆիլմի հեղինակներն ընդգծել են, որ Իրանի հայերը, Խամենեիի կարծիքով, ոչ թե պարզապես կրոնական փոքրամասնություն են, այլ իրանցի ժողովրդի, նրա պատմության, մշակույթի և ազգային տոկունության անբաժանելի մասը։Ֆիլմում նշվում էր նաև, որ նման մոտեցումը հարազատ է Իրանի և Հայաստանի ժողովուրդներին, որոնց համար հավատը, ընտանիքը, ազգային ինքնությունը, սերը հայրենիքի հանդեպ և զոհվածների հիշատակը պատմական ժառանգության կարևորագույն բաղադրիչներ են։Ֆիլմի հեղինակների կարծիքով՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք չեն սահմանափակվել բացառապես քաղաքականությամբ կամ բարիդրացիությամբ։ Դրանք հիմնված են բազմադարյա պատմական կապերի, փոխադարձ հարգանքի, առևտրային համագործակցության և ընդհանուր պատմական հիշողության վրա։Վերջում ընդգծվում էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հարգանքի, վստահության և ամուր պատմական կապերի հիման վրա։Հիշեցնենք` Խամենեիին զոհվեց փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։Խամենեիի հիշատակի սգո միջոցառումները Իրանում սկսվել են հուլիսի 3-ին։ Հուլիսի 9-ին նրան կհուղարկավորեն հայրենի Մեշհեդ քաղաքում։
երևան
2026
Լուրեր
am_HY
Торжественное собрание с участием друзей Ирана в память о Верховном лидере Ирана в Голубой мечети Еревана
Sputnik Արմենիա
Торжественное собрание с участием друзей Ирана в память о Верховном лидере Ирана в Голубой мечети Еревана
2026-07-08T20:00+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104382558_161:0:1121:720_1920x0_80_0_0_1f9cb9edcec7a4c729eee260919cde87.jpg.webp
հայաստան, երևան, խալիլ շիրղոլամի, այաթոլլա ալի խամենեի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, խալիլ շիրղոլամի, այաթոլլա ալի խամենեի, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքով` Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին մշտապես հանդես է եկել երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման օգտին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանի Կապույտ մզկիթին կից մշակութային կենտրոնում Իրանի նախկին առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին նվիրված հիշատակի երեկո անցկացվեց։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին իր խոսքում հայտարարեց, որ Խամենեին միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հետ հարաբերություններին։
«Նա Հայաստանն անվանում էր անկեղծ հարևան և երկրին վերաբերվում էր առանձնահատուկ հարգանքով»,– նշեց դիվանագետը։
Խամենեին մշտապես հանդես է եկել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման օգտին, և, ինչպես ընդգծեց դեսպանը, այդ մոտեցումը կշարունակվի։
Երեկոյի շրջանակում ցուցադրվեց Խամենեիի կյանքին ու հայացքներին նվիրված վավերագրական ֆիլմ։ Դրանում նշվում էր, որ, նրա համոզմամբ, հայրենիքի պաշտպանությունը, հավատարմությունը, անձնազոհությունը և մարդկային արժանապատվությունը չեն ճանաչում կրոնական և ազգային սահմաններ։
Ֆիլմի հեղինակներն ընդգծել են, որ Իրանի հայերը, Խամենեիի կարծիքով, ոչ թե պարզապես կրոնական փոքրամասնություն են, այլ իրանցի ժողովրդի, նրա պատմության, մշակույթի և ազգային տոկունության անբաժանելի մասը։
Ֆիլմում նշվում էր նաև, որ նման մոտեցումը հարազատ է Իրանի և Հայաստանի ժողովուրդներին, որոնց համար հավատը, ընտանիքը, ազգային ինքնությունը, սերը հայրենիքի հանդեպ և զոհվածների հիշատակը պատմական ժառանգության կարևորագույն բաղադրիչներ են։
Ֆիլմի հեղինակների կարծիքով՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք չեն սահմանափակվել բացառապես քաղաքականությամբ կամ բարիդրացիությամբ։ Դրանք հիմնված են բազմադարյա պատմական կապերի, փոխադարձ հարգանքի, առևտրային համագործակցության և ընդհանուր պատմական հիշողության վրա։
Վերջում ընդգծվում էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հարգանքի, վստահության և ամուր պատմական կապերի հիման վրա։
Հիշեցնենք` Խամենեիին զոհվեց փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։
Խամենեիի հիշատակի սգո միջոցառումները Իրանում սկսվել են հուլիսի 3-ին։ Հուլիսի 9-ին նրան կհուղարկավորեն հայրենի Մեշհեդ քաղաքում։