Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալինը» և իսլանդական «Ռեյկյավիկը», հաղորդում էր ՀՖՖ մամուլի ծառայությունը։

E խմբի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը Երևանում։ Հիմնական փուլը նախատեսված է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։

Leave a comment