https://arm.sputniknews.ru/20261031/nvor-arancq-tehrani-shurj-inch-e-nshanakum-pakistansaudjan-arabiaturqiairan-merdzecumy-108701642.html
Նոր առանցք Թեհրանի շուրջ. ինչ է նշանակում Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա–Իրան մերձեցումը
Նոր առանցք Թեհրանի շուրջ. ինչ է նշանակում Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա–Իրան մերձեցումը
Sputnik Արմենիա
Արևելագետը կարծում է, որ այս գործընթացը կարելի է դիտարկել Չինաստանի և Ռուսաստանի կողմից «նոր աշխարհակարգի» ձևավորման ընդհանուր շրջանակում։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T22:22+0400
2026-10-31T22:22+0400
2026-10-31T22:22+0400
մեքքա
համաձայնագիր
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
պակիստան
թուրքիա
տարածաշրջան
ռուսաստան
չինաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108701171_0:0:2730:1536_1920x0_80_0_0_e16861c68536fbbe2c06524788f84824.jpg.webp
Արևելագետ Քրիստինա Գրիգորյան–Ֆրանկյանը Sputnik Արմենիայի համարԹեհրանում կայացած քառակողմ հանդիպումը` Մեքքայի համաձայնագրի երկրների և Իրանի միջև, պաշտոնապես նպատակ ունի կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը և ճանապարհ բացել համաձայնության համար։Հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հյուրընկալել է Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակություններին։ Բանակցություններին մասնակցել են Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը և Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալըն։ Իրանի ներկայացուցիչն ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային էր և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։Եմենում Սաուդյան Արաբիայի քաղաքական իրավիճակը բարդանում է հութիների և, մյուս կողմից, Հարավային անցումային խորհրդի (STC՝ Եմենի հարավային շրջանների անջատողական քաղաքական և ռազմական խմբավորում) պատճառով։ Իրանի հետ հարաբերությունների կայունացումը և «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում համագործակցությունը կարող են օգնել Ռիադին պաշտպանվել հութիներից և թուլացնել STC-ի դիրքերը։ԱՄԷ-ն՝ Իսրայելի «Տրոյական ձին» տարածաշրջանումԱյս համատեքստում առանձնանում է Արաբական Միացյալ Էմիրությունների դերը։ ԱՄԷ-ն տարածաշրջանում գործում է որպես Իսրայելի «տրոյական ձի», և հենց դա է Ռիադին ու Անկարային մղում փնտրել այլընտրանքային դաշնակիցներ ու անվտանգային համագործակցության նոր ձևաչափեր։Իրանի կայունությունը` անվտանգության երաշխիքՊակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի համար սեփական անվտանգության կարևոր երաշխիք է Իրանի ներկայիս կառավարության պահպանումը: Այդ երաշխիքը հնարավոր է ապահովել միայն չորս երկրների ռազմական դաշինքի պայմաններում: Այլ կերպ՝ Իրանի թուլացումը կամ փլուզումը կստեղծի անվտանգային վակուում, որից կշահեն Իսրայելը և ԱՄՆ-ը, և ոչ թե տարածաշրջանի իսլամադավան պետությունները:Թուրքիայի և Իսրայելի լարվածությունը Սիրիայում նույնպես մղում է Անկարային դեպի Թեհրան։ Երկու երկրներն էլ շահագրգռված են, որ Սիրիայում Իսրայելի ռազմական և քաղաքական ներկայությունը չամրապնդվի։«Նոր աշխարհակարգի» համատեքստումԱյս գործընթացը կարելի է դիտարկել Չինաստանի և Ռուսաստանի կողմից «նոր աշխարհակարգի» ձևավորման ընդհանուր շրջանակում։ Եթե Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը կարողանան համակարգել իրենց անվտանգային քաղաքականությունը, Մերձավոր և Հարավային Ասիայի հանգույցում կձևավորվի նոր ուժային կենտրոն, որն ավելի քիչ կախված կլինի Վաշինգտոնից։ Իրանի հետ հարաբերությունների կայունացումը և «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում համագործակցությունը կարող են օգնել Ռիադին պաշտպանվել հութիներից և թուլացնել STC-ի դիրքերը։ Ըստ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի՝ այս տարվա օգոստոսի 7-ին ստորագրած պայմանագրի՝ դաշինքը մինչ այժմ եռակողմ է, իսկ Իրանի հնարավոր ներգրավումն այս փուլում կանխատեսում է միայն։
մեքքա
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
պակիստան
թուրքիա
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108701171_253:0:2301:1536_1920x0_80_0_0_1b12237f3b5a17f7dd7811b6b7fcda01.jpg.webp
մեքքա, համաձայնագիր, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, պակիստան, թուրքիա, տարածաշրջան , ռուսաստան, չինաստան
մեքքա, համաձայնագիր, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, պակիստան, թուրքիա, տարածաշրջան , ռուսաստան, չինաստան
Արևելագետը կարծում է, որ այս գործընթացը կարելի է դիտարկել Չինաստանի և Ռուսաստանի կողմից «նոր աշխարհակարգի» ձևավորման ընդհանուր շրջանակում։
Արևելագետ Քրիստինա Գրիգորյան–Ֆրանկյանը Sputnik Արմենիայի համար
Թեհրանում կայացած քառակողմ հանդիպումը` Մեքքայի համաձայնագրի երկրների և Իրանի միջև, պաշտոնապես նպատակ ունի կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը և ճանապարհ բացել համաձայնության համար։
Հանդիպումից հետո վերջնական համաձայնագիր կամ համատեղ հռչակագիր չի հրապարակվել։ Սակայն հանդիպման ձևաչափն ու կազմը թույլ են տալիս խոսել ավելիի մասին, քան դիվանագիտական միջնորդությունն է. տարածաշրջանում ձևավորվում է չորս երկրների շահերի մերձեցում Իսրայելի և ԱՄՆ-ի ազդեցության դեմ։
Եմենում Սաուդյան Արաբիայի քաղաքական իրավիճակը բարդանում է հութիների և, մյուս կողմից, Հարավային անցումային խորհրդի (STC՝ Եմենի հարավային շրջանների անջատողական քաղաքական և ռազմական խմբավորում) պատճառով։ Իրանի հետ հարաբերությունների կայունացումը և «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում համագործակցությունը կարող են օգնել Ռիադին պաշտպանվել հութիներից և թուլացնել STC-ի դիրքերը։
ԱՄԷ-ն՝ Իսրայելի «Տրոյական ձին» տարածաշրջանում
Այս համատեքստում առանձնանում է Արաբական Միացյալ Էմիրությունների դերը։ ԱՄԷ-ն տարածաշրջանում գործում է որպես Իսրայելի «տրոյական ձի», և հենց դա է Ռիադին ու Անկարային մղում փնտրել այլընտրանքային դաշնակիցներ ու անվտանգային համագործակցության նոր ձևաչափեր։
Իրանի կայունությունը` անվտանգության երաշխիք
Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի համար սեփական անվտանգության կարևոր երաշխիք է Իրանի ներկայիս կառավարության պահպանումը: Այդ երաշխիքը հնարավոր է ապահովել միայն չորս երկրների ռազմական դաշինքի պայմաններում: Այլ կերպ՝ Իրանի թուլացումը կամ փլուզումը կստեղծի անվտանգային վակուում, որից կշահեն Իսրայելը և ԱՄՆ-ը, և ոչ թե տարածաշրջանի իսլամադավան պետությունները:
Թուրքիայի և Իսրայելի լարվածությունը Սիրիայում նույնպես մղում է Անկարային դեպի Թեհրան։ Երկու երկրներն էլ շահագրգռված են, որ Սիրիայում Իսրայելի ռազմական և քաղաքական ներկայությունը չամրապնդվի։
«Նոր աշխարհակարգի» համատեքստում
Այս գործընթացը կարելի է դիտարկել Չինաստանի և Ռուսաստանի կողմից «նոր աշխարհակարգի» ձևավորման ընդհանուր շրջանակում։ Եթե Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը կարողանան համակարգել իրենց անվտանգային քաղաքականությունը, Մերձավոր և Հարավային Ասիայի հանգույցում կձևավորվի նոր ուժային կենտրոն, որն ավելի քիչ կախված կլինի Վաշինգտոնից։ Իրանի հետ հարաբերությունների կայունացումը և «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում համագործակցությունը կարող են օգնել Ռիադին պաշտպանվել հութիներից և թուլացնել STC-ի դիրքերը։
Ըստ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի՝ այս տարվա օգոստոսի 7-ին ստորագրած պայմանագրի՝ դաշինքը մինչ այժմ եռակողմ է, իսկ Իրանի հնարավոր ներգրավումն այս փուլում կանխատեսում է միայն։