«Քաղաքացիները քվեարկեցին խաղաղության օգտին». Փաշինյանն ու Խաչատուրյանը հանդիպել են

https://arm.sputniknews.ru/20260708/qaghaqacinery-qvearkecin-khaghaghutjan-ogtin-pashinjann-u-khachaturjany-handipel-en-104381684.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104381423_117:0:1538:1066_1920x0_80_0_0_d44fe23547a8a8e3ab58e743f207819f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան

նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան

Բաժանորդագրվել

Փաշինյանի խոսքով` ԵԱՏՄ–ի հետ առաջացած խնդիրները նոր հնարավորություններ են բերում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է ՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նախագահը նախ շնորհավորել է Փաշինյան «Քաղաքացիական պայմանագիր» խորհդարանական ընտրություններում հաղթանակի կապացությամբ նկատելով, որ այն իշխանությունների հինգ տարվա աշխատանքների գնահատականն էր։

«Մյուս կողմից՝ այն սպասելիքների գնահատականներն էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր ժողովրդին այս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել»,– ասել է Խաչատուրյանը։

Փաշինյան էլ նշել է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տվել՝ քաղաքացիներն աջակցում են խաղաղության օրակարգին, ինչպես նաև գնահատում են կառավարության իրականացրած դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, կապիտալ ներդրումների և սոցիալական բարեփոխումների ծրագրերը։

Միաժամանակ Փաշինյանը խոսել է այն խնդիրների մասին, որոնք շարունակում են մտահոգիչ մնալ։ Նրա խոսքով՝ այդ խնդիրներն առաջին հերթին վերաբերում են արդարադատության ոլորտին։

«Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը խոսել է նաև ընտրություններից հետո տնտեսական իրավիճակի մասին՝ նշելով, որ արդեն նկատվում է տնտեսական ակտիվացում։ Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, սակայն դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում։

«Չնայած՝ ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները»,–ավելացրել է նա:

Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը կհաղթահարի այդ մարտահրավերները և կիրականացնի իր ծրագրերը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վագագն Խաչատուրյանի վերջին հանդիպումը մայիսի 5–ին է կայացել։

Leave a comment