https://arm.sputniknews.ru/20260708/irani-het-hradadari-hamadzajnagri-khakhtumy-kankhateseli-er-iranaget-104379013.html
Իրանի հետ հրադադարի համաձայնագրի խախտումը կանխատեսելի էր. իրանագետ
Իրանի հետ հրադադարի համաձայնագրի խախտումը կանխատեսելի էր. իրանագետ
Sputnik Արմենիա
Հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հորմուզի նեղուցում իրանական մի քանի տասնյակ մոտորանավակներ և հակօդային պաշտպանության համակարգեր։ Իրանն էլ, ի պատասխան… 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T18:53+0400
2026-07-08T18:53+0400
2026-07-08T18:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87377795_0:64:1220:750_1920x0_80_0_0_7e15e49f2ec05cc8b7d1f1e948c4f7dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ի և Իրանի միջև 20 օր առաջ ստորագրված հուշագրի ոչ կենսունակ լինելը կանխատեսելի էր. Sputnik Արմենիային ասել է իրանագետ Նվեր Դավթյանը` մեկնաբանելով Մերձավոր Արևելքում համաձայնագրի ստորագրումից օրեր անց փոխադարձ հարվածների հերթական ակտիվացումը։Հիշեցնենք` հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հորմուզի նեղուցում իրանական մի քանի տասնյակ մոտորանավակներ և հակօդային պաշտպանության համակարգեր։ Իրանն էլ, ի պատասխան, հարվածել է Բահրեյնում ու Քուվեյթում տեղակայված ամերիկյան 85 ռազմական օբյեկտների։Իրանի խորհրդարանի նախագահ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ Վաշինգտոնին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար:ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արդեն առ ոչինչ է, և, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։Նվեր Դավթյանը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը դեռևս ոչ բոլոր անդամ երկրների դիրքորոշումն է։ Իտալիան, Իսպանիան, նաև`Թուրքիային պատերազմի ամբողջ ընթացքում ամերիկամետ դիրքորոշում չեն հայտնել։ Նրա խոսքով` թե՛ ՆԱՏՕ-ի և թե՛ ԵՄ–ի անդամ երկրներից շատերը պատրաստ են Իրանի հետ գործարքի գնալ։Այս առումով Դավթյանը ուշագրավ է համարում Գերմանիայի կանցլերի հայտարարությունը` Հորմուզի նեղուցի ականազերծման հարցով Իրանի ու Օմանի հետ բանակցելու մասին։Նվեր Դավթյանը կարծում է, որ այս համատեքստում դիվանագիտական ջանքերն առաջիկայում դարձյալ գործի կդրվեն` նորից հրադադարի ռեժիմի վերադառնալու համար։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Ըստ պաշտոնական հայտարարության` Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:ՀԳ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։ Թեհրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական ագրեսիա ավելի մասշտաբային պատասխան կստանա, քան նախկինում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87377795_68:0:1152:813_1920x0_80_0_0_739986249cdbac549323b2835fd8a2a4.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
Հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հորմուզի նեղուցում իրանական մի քանի տասնյակ մոտորանավակներ և հակօդային պաշտպանության համակարգեր։ Իրանն էլ, ի պատասխան, հարվածել է Բահրեյնում ու Քուվեյթում տեղակայված ամերիկյան 85 ռազմական օբյեկտների։
«Սա կանխատեսելի էր, որովհետև խորքային առումով տվյալ հրադադարի կենսունակությունը դժվար թե ավելի երկարատև ու ավելի ամուր լիներ` հաշվի առնելով Իսրայելի պնդումները` կապված Իրանից հարստացված ուրանի դուրսբերման, միջուկային ծրագրի ամբողջական դադարեցման, պրոքսի ուժերի և այլնի հետ։ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը Իրանի հարցում այս պարագայում արդեն չէր կարող կայուն կամ անսասան մնալ՝ հաշվի առնելով ԱՄՆ–ի և Իսրայելի շահերը կամ Իսրայելի նշանակությունը Միացյալ Նահանգների համար»,– նկատում է իրանագետը` չբացառելով, որ ԱՄՆ–ը միջազգային տնտեսական որոշակի գործոններով, այդ թվում` էներգետիկ խնդիրներով պայմանավորված, շահագրգռված էր Իրանի հետ համաձայնության գնալու։
Հիշեցնենք` հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հորմուզի նեղուցում իրանական մի քանի տասնյակ մոտորանավակներ և հակօդային պաշտպանության համակարգեր։ Իրանն էլ, ի պատասխան, հարվածել է Բահրեյնում ու Քուվեյթում տեղակայված ամերիկյան 85 ռազմական օբյեկտների։
Իրանի խորհրդարանի նախագահ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ Վաշինգտոնին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արդեն առ ոչինչ է, և, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
Նվեր Դավթյանը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը դեռևս ոչ բոլոր անդամ երկրների դիրքորոշումն է։ Իտալիան, Իսպանիան, նաև`Թուրքիային պատերազմի ամբողջ ընթացքում ամերիկամետ դիրքորոշում չեն հայտնել։ Նրա խոսքով` թե՛ ՆԱՏՕ-ի և թե՛ ԵՄ–ի անդամ երկրներից շատերը պատրաստ են Իրանի հետ գործարքի գնալ։
Այս առումով Դավթյանը ուշագրավ է համարում Գերմանիայի կանցլերի հայտարարությունը` Հորմուզի նեղուցի ականազերծման հարցով Իրանի ու Օմանի հետ բանակցելու մասին։
«Պատերազմի ընթացքում տարբեր սադրիչ գործողություններով փորձեր արվեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավելու, բայց դա չստացվեց։ Հետևաբար միամտություն կլիներ կարծել, թե գագաթնաժողովի առիթը կարող էր բաց թողնել` թեկուզ քաղաքական մակարդակում, հայտարարությունների մակարդակով Իրանի դեմ ինչ-որ կոալիցիա կոնսոլիդացիա ձևավորելու համար»,– ասում է իրանագետը` միաժամանակ հավելելով, որ բոլորն էլ գիտակցում են, որ ուժերի նոր վերադասավորությունը ինչպես կարող է փոխել պատերազմի ելքը` հօգուտ ԱՄՆ–ի և Իսայելի։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի շարք երկրների համար շատ ավելի ընդունելի է Իրանի հետ որոշակի հարցերում փոխհամաձայնությունը, քան առճակատումը։
Նվեր Դավթյանը կարծում է, որ այս համատեքստում դիվանագիտական ջանքերն առաջիկայում դարձյալ գործի կդրվեն` նորից հրադադարի ռեժիմի վերադառնալու համար։
Ըստ պաշտոնական հայտարարության` Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
ՀԳ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։ Թեհրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական ագրեսիա ավելի մասշտաբային պատասխան կստանա, քան նախկինում: