https://arm.sputniknews.ru/20260708/kendanabanakan-ajgin-hraparakel-e-gagik-tsarukjani-arjutsneri-u-vagreri-kadrery-104377887.html
Կենդանաբանական այգին հրապարակել է Գագիկ Ծառուկյանի առյուծների ու վագրերի կադրերը
Կենդանաբանական այգին հրապարակել է Գագիկ Ծառուկյանի առյուծների ու վագրերի կադրերը
Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու փոխտնօրենի խոսքով` կարանտինային շրջանը ոչ միայն կենդանիների նոր միջավայրին հարմարվելու, այլև անհրաժեշտ կենդանաբուժական միջոցառումների… 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T18:35+0400
2026-07-08T18:35+0400
2026-07-08T18:35+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
առյուծ
վագր
կենդանաբանական այգի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104378108_0:0:1280:720_1920x0_80_0_0_83142d508da4643b4c56cf08570c5820.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կենդանիների կադրերը։Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ Ծառուկյանի առանձնատան տարածքից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխել 3 առյուծ և 1 վագր։ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը տեսանյութում հայտնում է, որ այգի են տեղափոխել 3 առյուծ և 4 վագր։ Երեկ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը սատկել է, իսկ մյուս կենդանիները գտնվում են կարանտինային գոտում։Նա նաև կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալներ է ներկայացրել։ Ըստ Ասլանյանի՝ երիտասարդ արու առյուծի ոտքին եղել է ամբողջությամբ չբուժված վնասվածք, որի հետքերը դեռևս տեսանելի են։ Իսկ սպիտակ էգ վագրի մոտ, ըստ նրա, տարիքային պատճառներով բացակայում են մի շարք ատամներ, ինչը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել, թեև այժմ կենդանին նորմալ է սնվում։ Նա ընդգծել է, որ կենդանաբանական այգին չի ստացել կենդանիների առողջական պատմագիրը։«Կենդանաբանական այգիներում կենդանիներն ունեն իրենց առողջական թերթիկները, որտեղ գրանցվում են նրանց հետ կատարված բոլոր գործողությունները։ Այս դեպքում մենք այդ կենդանիների վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, հետևաբար նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները հավաքում ենք արդեն տեղում»,– նշում է Ասլանյանը։Նրա խոսքով՝ կարանտինային շրջանը ոչ միայն կենդանիների նոր միջավայրին հարմարվելու, այլև անհրաժեշտ կենդանաբուժական միջոցառումների իրականացման փուլն է։ Ըստ Ասլանյանի` միայն դրանից հետո հնարավոր կլինի կենդանիներին տեղափոխել այցելուների համար նախատեսված ազատավանդակներ։Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։
կենդանաբանական այգի
2026
Լուրեր
am_HY
Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։
Sputnik Արմենիա
Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։
2026-07-08T18:35+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104378108_161:0:1121:720_1920x0_80_0_0_66a8c1230407c359540fe2fff92210bf.jpg.webp
հայաստան, գագիկ ծառուկյան, առյուծ, վագր, կենդանաբանական այգի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գագիկ ծառուկյան, առյուծ, վագր, կենդանաբանական այգի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կենդանաբանական այգու փոխտնօրենի խոսքով` կարանտինային շրջանը ոչ միայն կենդանիների նոր միջավայրին հարմարվելու, այլև անհրաժեշտ կենդանաբուժական միջոցառումների իրականացման փուլն է։
«Կենդանաբանական այգի տեղափոխված գիշատիչները լավ են ու գտնվում են հսկողության ներքո։ Կարանտինային տարածքում անցնում են բուժզննում և ադապտացիոն շրջան։ Դրանից հետո միայն կտեղափոխվեն ազատավանդակներ։ Այգի են տեղափոխվել 3 առյուծ՝ երկու արու և մեկ էգ, ինչպես նաև 4 սպիտակ վագր։ Սակայն տեղափոխման ընթացքում առյուծներից մեկը սատկել է տարիքի և ուղեկցող հիվանդությունների հետևանքով։ Մյուս կենդանիները նորմալ են տարել նարկոզն ու տեղափոխությունը, դուրս են եկել հետնարկոզային վիճակից և հիմա գտնվում են կայուն վիճակում»,– տեսանյութում ասում է Երևանի կենդանաբանական այգին` հղում անելով այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։
Նա նաև կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալներ է ներկայացրել։ Ըստ Ասլանյանի՝ երիտասարդ արու առյուծի ոտքին եղել է ամբողջությամբ չբուժված վնասվածք, որի հետքերը դեռևս տեսանելի են։ Իսկ սպիտակ էգ վագրի մոտ, ըստ նրա, տարիքային պատճառներով բացակայում են մի շարք ատամներ, ինչը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել, թեև այժմ կենդանին նորմալ է սնվում։ Նա ընդգծել է, որ կենդանաբանական այգին չի ստացել կենդանիների առողջական պատմագիրը։
«Կենդանաբանական այգիներում կենդանիներն ունեն իրենց առողջական թերթիկները, որտեղ գրանցվում են նրանց հետ կատարված բոլոր գործողությունները։ Այս դեպքում մենք այդ կենդանիների վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, հետևաբար նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները հավաքում ենք արդեն տեղում»,– նշում է Ասլանյանը։
Նրա խոսքով՝ կարանտինային շրջանը ոչ միայն կենդանիների նոր միջավայրին հարմարվելու, այլև անհրաժեշտ կենդանաբուժական միջոցառումների իրականացման փուլն է։ Ըստ Ասլանյանի` միայն դրանից հետո հնարավոր կլինի կենդանիներին տեղափոխել այցելուների համար նախատեսված ազատավանդակներ։