Ռուսաստանն ու Ուկրաինան տրամադրված են հակամարտության կարգավորմանը, կա մեծ առաջընթաց. Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը և Ուկրաինան հանձնառու են հակամարտության կարգավորմանը։

«Նա (Զելենսկին) ցանկանում է կարգավորում, և ես կարծում եմ, որ նախագահ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը ցանկանում է կարգավորում»,- ասել է Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Սովորաբար դա նշանակում է, որ կարգավորում է տեղի ունենում։ Բայց ո՞վ գիտի»,- հավելել է նա։

Մեկնաբանելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը՝ ամերիկացի առաջնորդը նշել է․ «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, և կտեսնենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ»։

Leave a comment