Ծառուկյանի, Թևանյանի քրգործերն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ․ քաղաքագետ

https://arm.sputniknews.ru/20260708/tsarukjani-tevanjani-qrgvortsern-unen-yndgtsvats-ashkharhaqaghaqakan-entateqst-qaghaqaget-104375834.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104375553_301:0:1741:1080_1920x0_80_0_0_ba4bf1840e1d1baf845a057b9ab7ef2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, ստեփան դանիելյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, գագիկ ծառուկյան, видео

տեսանյութեր, ստեփան դանիելյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, գագիկ ծառուկյան, видео

Հայաստանում ընդդիմադիր և հանրային գործիչների՝ Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Թևանյանին, Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվող քրեական գործերն ու մեղադրանքներն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Գագիկ Ծառուկյանին մեղադրել են հայ-իրանական առևտրի ինչ-որ հարցերի մեջ, Թևանյանին մեղադրում են լրտես լինելու մեջ՝ ռուսական լրտես։ Այսինքն՝ հայտարարվում է, որ Ռուսաստանը թշնամի պետություն է և լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանում։ Եվ նույնը՝ Ավետիք Չալաբյանին»,-ասում է Դանիելյանը։

Քաղաքագետը կարծում է, որ գործող իշխանությունը գիտակցում է արդար ընտրությունների միջոցով վերարտադրվելու անհնարինությունը։

«Դրա օրինակները նույնպես շատ հստակ են, երբ որ ինքը (Նիկոլ Փաշինյան` խմբ․) ընտրություններից առաջ ասում էր՝ եթե ուզում եք իշխանափոխություն լինի, հեղափոխություն արեք, փողոց մարդիկ հանեք։ Չի ասում՝ գնացեք ընտրությունների և ընտրեք։ Այսինքն՝ ինքը դրանով ասում է, որ ընտրություններով իշխանություն չի փոխվի։ Եվ ընտրությունների հաշվարկը նոր սկսված, ինքը հայտարարում է, որ հաղթել է։ Սա ցույց է տալիս, որ այդ մարդը, չկարողանալով վերընտրվել, փորձում է ստանալ աջակցություն

Արևմուտքից, Թուրքիայից և Ադրբեջանից»,- հավելում է քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով՝ ներքին քաղաքական դաշտում Փաշինյանը պատանդ է վերցնում այնպիսի գործիչների, որոնք հանդիսանում են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցներ։ Այս քայլով իշխանությունը փորձում է «առևտուր անել» ՌԴ-ի հետ՝ այդ մարդկանց ազատության դիմաց ակնկալելով տնտեսական պատժամիջոցների մեղմացում կամ չկիրառում, իսկ մյուս կողմից փորձում է հակառուսական կեցվածքով սիրաշահել Արևմուտքին՝ սեփական իշխանության անվտանգությունն ապահովելու համար։

Leave a comment