«Այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Ալիևի և Էրդողանի՝ Սեյեդ Ալի Խամենեի հուղարկավորությանը չմասնակցելու մասին

«Սա արդեն ուղղակիորեն առնչվում է այս երկրների ներքաղաքական որոշմանը, թե ինչ մակարդակով կապահովեն իրենց ներկայությունն այդ արարողությանը։ Որպես ԻԻՀ քաղաքացի՝ կարող եմ ասել՝ մեր ակնկալիքն էր, որ հենց պարոն Էրդողանը, ինչպես նաև պարոն Ալիևն անձամբ ներկա գտնվեն այդ միջոցառմանը։ Ինչպես տեսանք, Թուրքիայի կողմից ներկա էր փոխնախագահը, Ադրբեջանի պարագայում՝ խորհրդարանի նախագահի մակարդակով էր ներկայություն ապահովվել. այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Հարցն այն էր, որ Իրանի գերագույն առաջնորդի վերջին հրաժեշտի արարողություններին Հայաստանն առաջին դեմքի մակարդակով մասնակցեց, բայց հարևան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ներկա չէին։

Դեսպանը հավելեց, որ իբրև դիվանագետ և քաղաքական գործիչ փաստն է արձանագրում՝ վերլուծությունները թողնելով վերլուծաբաններին։ Նա հավելեց, որ Թուրքիայի պարագայում հստակեցվել էր՝ արարողությունը ժամանակային առումով շատ մոտ է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, և նախագահ Էրդողանն այդ գործերով է զբաղված։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment