ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, խոսելով ԱՄՆ-Իրան լարվածության ու ստորագրված հուշագրի մասին, ասել է. «Թրամփը, տեսնելով, որ արդեն չի կարողանում շարունակել պատերազմը, և հաշվի առնելով կրած վնասները, որոշեց համաձայնել հրադադարին: Բայց հաշվի առնելով Թրամփի բնավորությունը, ինչպես նաև Իսրայելի նպատակները, կարծես գործ ունենք մի մարդու հետ, ով երկմտում է և վերջնական որոշում չի կայացրել՝ ո՞ր ճանապարհով շարժվել: Այս պատճառով է, որ ստորագրված հուշագիրը մի քանի անգամ խախտվել է նրանց կողմից: Սակայն ԻԻՀ-ն, ինչպես արդեն ցույց է տվել, չի հանձնվել ու այս բանակցություններ ևս չի հանձնվելու»: