Դատախազությունը չի պարզաբանում, թե ինչ քրգործով է միջնորդություն ներկայացրել Նարեկ Կարապետյանի դեմ

ԿԸՀ նիստում այսօր քննվում էր դատախազության ներկայացված միջնորդությունները, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Լևոն Արթուրի Նալբանդյանի, Հայկ Դավիթի Ավագյանի, Մհեր Հայկի Աղամյանի, Սասուն Ժորայի Բադոյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու հարցերը։

Նիստում հայտարարվեց, որ հետ է վերադարձվել Նարեկ Կարապետյանի մասով միջնորդությունը, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։

24News-ը փորձեց կապ հաստատել Գլխավոր դատախազության հետ` պարզելու, թե որ գործի շրջանակում է Դատախազությունը միջնորդություն ներկայացրել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, սակայն դատախազությունից նշեցին, որ նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն չեն տրամադրում։

ԿԸՀ-ից էլ հայտնեցին, որ «Ուժեղ Հայաստան» դաշիքի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը ստացել են հուլիսի 3-ին:

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ

Leave a comment