Կիևում առաջիկա օրերին շատ բարդ է լինելու. Կլիչկոն նախազգուշացնում է > Լուրեր Հայաստանից

Առաջիկա մի քանի օրերը շատ բարդ կլինեն Կիևի համար, նախազգուշացրել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ուկրաինայի մայրաքաղաքում սպասվում են սաստիկ սառնամանիքներ, հատկապես գիշերային ժամերին։

Ավելի վաղ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ այժմ Կիևի բնակիչներն օրական մեկուկես-երկու ժամ էլեկտրաէներգիա են ստանում: Ուկրաինայի էներգահամակարգում իրավիճակը մնում է ծայրահեղ բարդ, հայտարարել են երկրի Էներգետիկայի նախարարությունում ՝ ամփոփելով Կիևում և մարզում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի նիստի արդյունքները:

«Թշնամին մի շարք ոլորտներում գրոհել է էներգաօբյեկտներ։ Բարձրավոլտ ենթակայանների վնասման պատճառով ստիպված բեռնաթափվել են ԱԷԿ-ները։ Այժմ շրջանների մեծ մասում շարունակում են գործել վթարային անջատումներ», – հայտարարել են Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունում ։

Նախարարությունը զգուշացնում է, որ «գիշերային հարձակման արդյունքում էլեկտրաէներգիայի կորուստը ստեղծել է էլեկտրաէներգիայի լրացուցիչ զգալի դեֆիցիտ, որը չափազանց դժվար է փակել, ուստի առաջիկա օրերը ծանր են լինելու»:

Leave a comment