Թբիլիսիում շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների պատճառ են դարձել քաղաքի տարբեր հատվածներում։ Տուժել է նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանը։ Հորդառատ անձրևների պատճառով տերմինալի շենքի տանիքից սկսել է ջուրը լցվել շինության մեջ։ Օդանավակայանի մի մասը հոսանքազրկվել է։
Օդանավակայանից հայտնել են, որ էլեկտրաէներգիան անջատվել է, և ուղևորներն, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են շենքից։
Աշխատանքներ են տարվում հեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ։