Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Բաժանորդագրվել

Զորավարժություններին մասնակցում են կոմանդոսների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադները, ինչպես նաև զինվորական հավաքների մասնակիցները։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

«2026 թվականի պատրաստության պլանի համաձայն` անցկացվում են խոշորամասշտաբ օպերատիվ զորավարժություններ՝ ցամաքային զորքերի զորամասերի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կոմանդոսների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադների, ինչպես նաև ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ զորավարժություններին մասնակցում են նաև զորահավաքներում ներգրավվածները։

Հայաստանում անցկացվել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունների գործնական փուլը

Leave a comment