ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձել մի շարք միջնորդություններ (տեսանյութ)
Միջնորդությունները վերաբերել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Լևոն Արթուրի Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, «Ուժեղ
Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Դավիթի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մհեր Հայկի Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Սասուն Ժորայի Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։