Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներն այս տարի սկսվել են հուլիսի առաջին օրերից։

Այս մասին նշված է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրում, 2026 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 2 միլիոն 512 հազար խորանարդ մետր ջուր։ 2026 թվականի հունվարից մինչ հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 146 միլիոն 999 հազար խորանարդ մետր ջուր։

2026 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 56 սանտիմետրով բարձր է այս տարվա հունվարի վերջին գրանցված նիշից։

Leave a comment