Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է TRIPP նախագծին՝ նշելով, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում պետք է ընդգրկված լինեն այդ նախագծից բխող հնարավոր ռիսկերի կառավարումն ու մարտահրավերների վերացումը։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի»,- նշել է Շիրղոլամին։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ներուժը, միաժամանակ կառավարելով հնարավոր ռիսկերը և արձագանքելով տարածաշրջանում ստեղծվող անվտանգային խնդիրներին։