Իսպանիան արձագանքել է Թրամփի՝ առևտուրը դադարեցնելու հայտարարությանը

Վաշինգտոնի՝ Թագավորության հետ առևտուրը խզելու սպառնալիքներին ի պատասխան՝ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև միջազգային իրավունքը և երկկողմ համաձայնագրերը հարգելու անհրաժեշտության մասին։ 

Ըստ Մադրիդի՝ եթե Սպիտակ տունը ցանկանում է վերանայել հարաբերությունները, «պետք է դա անի՝ հարգելով մասնավոր ընկերությունների ինքնավարությունը, միջազգային իրավունքը և երկկողմ համաձայնագրերը»։

Մադրիդը նշել է, որ Իսպանիան 195 երկրների համար հուսալի առևտրային գործընկեր է, և որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ կատարում է իր պարտավորությունները և զգալի ներդրում է ունենում Եվրոպայի պաշտպանության մեջ։

Կառույցն ընդգծել է, որ Իսպանիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները խզելու դեպքում հնարավոր բացասական հետևանքներին, և որ անհրաժեշտ ռեսուրսները հասանելի են։

Իսպանիան նախկինում հրաժարվել էր ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի հինգ տոկոսի և դեմ էր արտահայտվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։

Leave a comment