Քանի որ Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է սպորտի եւ սպորտսմենների կողքին, հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ըմբշամարտիկներին եւ ծանրամարտիկներին, մեզ հետաքրքրեց, թե նրանք ինչ են մտածում Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Արթուր Ալեքսանյանը` Սպիտակ արջը, մեր զանգին պատասխանելով ասաց, որ ինքն Արթուրը չէ, այլ Արթուրի եղբայրն է, եւ հրաժարվեց պատասխանել մեր հարցին:
Ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը զայրացավ. «Ինձ առավոտից անդադար լրագրողներ են զանգում, ինձ հանգիստ թողեք»:
Նազիկ Ավդալյանն ասաց. «Սխալ մարդու սխալ հարց եք տալիս, ես կարող եմ միայն սպորտից խոսել»: Սա այն դեպքն է, որ չզարմացանք` Ավդալյանը ԿԳՄՍՆ-ի հետ ծրագրեր է անում, թերեւս լուռ պայմանագիր է կնքել` իշխանություններին պաշտպանել ամեն ինչում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: