ԻՀՊԿ-ն ի պատասխան հարվածել է ամերիկյան թիրախներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական թիրախների դեմ զանգվածային հարվածների մասին։

Ըստ Թեհրանի՝ սա պատասխան է Իրանի Հորմոզգան նահանգում և Մահշահր քաղաքում ափամերձ բազաների և քաղաքացիական օբյեկտների վրա գիշերային հարձակմանը։

 Պահապանների կորպուսը նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ հիմնական ռազմական բազաներում ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 85 թիրախ։ Խոցվել է ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարք, որը «փորձել էր խափանել գործողությունը»։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը՝ Խաթամ ​​ալ-Անբիան, դատապարտել էր երկրի հարավում ԱՄՆ-ի հարվածները և խոստացել ջախջախիչ պատասխան։

Leave a comment