ՊԵԿ-ը 24/7 աշխատում է Ծառուկյանի ձեռնարկություններում խախտում գտնելու համար. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260708/pek-y-247-ashkhatum-e-tsarukjani-dzernarkutjunnerum-khakhtum-gtnelu-hamar-hraparak-104346353.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103410730_71:0:1967:1422_1920x0_80_0_0_db788607c748b74c0f5a95591f3505d1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բիզնես

գագիկ ծառուկյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բիզնես

Բաժանորդագրվել

Թերթը գրում է, որ այս ամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է, քանի որ Փաշինյանը պարզապես չի ներում Ծառուկյանին իր հասցեին արված արտահայտությունները:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն արտակարգ ռեժիմով են աշխատում, քանի որ նրանց հանձնարարվել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել և խախտումներ հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են և մինչև ուշ գիշեր աշխատում` գրեթե 24/7 ռեժիմով: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են: Վերևից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել»,- հայտնում է թերթը:

Նշվում է, որ այդ գործողությունների ընթացքում լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել:
Թերթը նաև հայտնում է, որ հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել, քանի որ օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել առանց ազատությունից զրկելու:

«Հրապարակը» նաև գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի ներում Ծառուկյանին իր հասցեին արված արտահայտությունները:
«Նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաև ՀԱՕԿ-ի շենքը, թե իբր չարաշահումներ են եղել: Մինչդեռ, ընդամենը 6 ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, և էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար»,- գրում է պարբերականը:

Թերթը նաև պնդում է՝ սա քաղաքական հաշվեհարդար է Ծառուկյանի նկատմամբ:

Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:

Leave a comment