Երևանում փետրվարի 8-ին կեսօրից հետո դեպի երեկո, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/. Երևանում փետրվարի 8-ին կեսօրից հետո դեպի երեկո, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ:
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 12-13-ին՝ նույնքան կբարձրանա։