Ինչքան էլ Մարթա Կոսը ջեմ սարքի, Մակրոնը՝ օղի քաշի, Նիկոլը չի հավատա, ՀՀ տնտեսության ողնաշարը ՌԴ-ն է

Նիկոլի ձևակերպմամբ ասեմ՝ եվրայոնջանե՛ր, դուք չկաք, Ծառուկյանի հանդեպ դաժան մեթոդներով վրեժխնդրություն է իրականացվում, ունեզրկում են, կենդանիներին քնեցնում, պոչից քաշում ու դա չի արժանանում միջազգային հանրության գնահատականին։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Ընտրություններից հետո ճգնաժամն ավելի խորացավ, Փաշինյանը դա հասկացավ, հիմա փորձում է բռնապետություն հաստատել, իշխանության մեխերը ամրացնել, քաղաքական հակառակորդներին ոչնչացնել։ Միջնադարում, երբ սպանում էին հակառակորդին, վերցնում էին սուրը, ձին, հիմա Նիկոլը չի բավարավում ձերբակալելով, ունեզրկում է մարդուն, հաշվեհարդար տեսնում կենդանու հետ»,- մեկնաբանեց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը Փաշինյանի` Եկատերինբուրգ այցից խոսելիս նկատեց, որ ինչքան էլ Մարթա Կոսը ծիրանի ջեմ սարքի, Մակրոնը ծիրանի արաղ քաշի, Փաշինյանը գիտի, որ մեր տնտեսության ողնաշարը կապված է ՌԴ-ի հետ, նրանց հետ «բազառի» մեջ է, քանի որ վախենում է սոցիալական բունտից։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment