https://arm.sputniknews.ru/20260707/argentinaji-havaqakany-32-hashvvov-haghtec-egiptvosin-messin-krkin-lavagujnn-e-104343739.html
Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին․ Մեսսին կրկին լավագույնն է
Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին․ Մեսսին կրկին լավագույնն է
Sputnik Արմենիա
Եգիպտոսի հավաքականը հաղթում էր մինչև 79-րդ րոպեն, սակայն խաղի մնացած րոպեներին արգենտինացիները կարողացան միանգամից 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպաս։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T23:19+0400
2026-07-07T23:19+0400
2026-07-07T23:19+0400
լիոնել մեսսի
ֆուտբոլ
արգենտինա
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104342604_0:0:1258:707_1920x0_80_0_0_b368cec209711923c6f39917f0553f9b.jpg.webp
Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Լարված խաղ էր․ առաջին խաղակեսում ու երկրորդ խաղակեսի առաջին հատվածում թվում էր, թե այս հանդիպումն ավարտվելու է Եգիպտոսի հաղթանակով։ Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Յասեր Իբրաիմը՝ առաջին գոլն ուղարկելով արգենտինացիների դարպաս։ 67-րդ րոպեին արդեն եգիպտացի Մոստաֆա Զիկոն երկրորդ գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 2։0։ Եգիպտոսը հաղթում էր մինչև 79-րդ րոպեն, երբ Արգենտինայի հավաքականը կարողացավ կենտրոնանալ ու ֆանտաստիկ ֆուտբոլային քամբեք ցուցադրել։ Քրիստիան Ռոմեռոյի, Լիոնել Մեսսիի ու Էնզո Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ Արգենտինայի հավաքականին հաջողվեց հաղթանակ կորզել։Քառորդ եզրափակիչում արգենտինացիները կմրցեն Կոլումբիա–Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։Նշենք, որ այս խաղի լավագույն ռմբարկուն ճանաչվեց թիմի ավագ Լիոնել Մեսսին, ու սա արդեն ընթացիկ առաջնությունում Մեսսիի 4-րդ հաղթանակն է։ Նրա հաշվին այս առաջնության ընթացքում 8 գոլ է, որով նա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Ընդհանուր առմամբ, Մեսսին ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 21 գոլ, ռեկորդակիր է աշխարհի առաջնության խաղերի քանակով (31), պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել ԱԱ-ի 9 անընդմեջ խաղերում։ Դրա հետ մեկտեղ Լեոն բոլորից շատ չի իրացրել 11 մետրանոցները, ի դեպ, Եգիպտոսի հետ հանդիպման ժամանակ ևս։
արգենտինա
2026
Լուրեր
am_HY
Месси расплакался после победы над египтянами в матче за выход в 1/4 финала.
Sputnik Արմենիա
Месси расплакался после победы над египтянами в матче за выход в 1/4 финала.
2026-07-07T23:19+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104342604_121:0:1064:707_1920x0_80_0_0_ba3a16a33f7a4ba2a24226c164c689b8.jpg.webp
լիոնել մեսսի, ֆուտբոլ, արգենտինա, ֆուտբոլիստ, видео
լիոնել մեսսի, ֆուտբոլ, արգենտինա, ֆուտբոլիստ, видео
Եգիպտոսի հավաքականը հաղթում էր մինչև 79-րդ րոպեն, սակայն խաղի մնացած րոպեներին արգենտինացիները կարողացան միանգամից 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպաս։
Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում արգենտինացիները կմրցեն Կոլումբիա–Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ այս խաղի լավագույն ռմբարկուն ճանաչվեց թիմի ավագ Լիոնել Մեսսին, ու սա արդեն ընթացիկ առաջնությունում Մեսսիի 4-րդ հաղթանակն է։ Նրա հաշվին այս առաջնության ընթացքում 8 գոլ է, որով նա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Ընդհանուր առմամբ, Մեսսին ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 21 գոլ, ռեկորդակիր է աշխարհի առաջնության խաղերի քանակով (31), պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել ԱԱ-ի 9 անընդմեջ խաղերում։ Դրա հետ մեկտեղ Լեոն բոլորից շատ չի իրացրել 11 մետրանոցները, ի դեպ, Եգիպտոսի հետ հանդիպման ժամանակ ևս։