Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

Քաղաքականություն

07.07.2026 | 21:21

Սամարայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիրվան Քերիմովին զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Շիրվան Քերիմովն այժմ Ադրբեջանում է։ Նա տեղեկացվել է Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվելու մասին, երբ արդեն Ադրբեջանում էր։

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, թե Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը հետապնդումների է ենթարկվում ավելի քան մեկ տարի։ Այս ընթացքում Ռուսաստանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում գործող ադրբեջանական սփյուռքի ղեկավարների Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել է, որոշում է կայացվել նրանց երկրից վտարելու մասին։

Հատկապես վիճահարույց է Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Բախտիյար Հասանովի հետ կապված իրավիճակը։ Անցյալ տարվա սեպտեմբերին նրան ևս զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ որոշ ժամանակ անց պարզվել է, որ նա տեղավորվել է միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում՝ մինչև երկրից արտաքսվելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment