ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Բաքվում է


ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները մեկնել են Բաքու: Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ և Եվրոպայի ու տարածաշրջանային անվտանգության գործակցության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ սենատոր Սթիվ Դեյնսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչն Ալիևի համոզմամբ, կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ԱՄՆ նախագահի հատուկ դերակատարումը:

Սթիվ Դեյնսն էլ ընդգծել է, որ 2025-ի օգոստոսին Ալիևի այցը Վաշինգտոն նշանակալի իրադարձություն էր։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան շեշտել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը: Նա բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացները։ Նաև ընդգծվել է TRIPP նախագծի կարևորությունը:

Դեյնսին ընդունել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և SOCAR-ի նախագահը: Քննարկվել են ներդրումների, էներգետիկայի, հանքանյութերի, արդյունաբերության և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային առևտրի, տարածաշրջանային կապայցվածության և տնտեսական ինտեգրման ամրապնդման գործում Միջին միջանցքի դերին։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment