Խամենեիի հրաժեշտի արարողությունների պատճառով Թեհրանում ուղևորափոխադրման ռեկորդ է սահմանվել

https://arm.sputniknews.ru/20260707/khameneii-hrazheshti-ararvoghutjunneri-pattsharvov-tehranum-ughevvorapvokhadrman-rekvord-e-sahmanvel-104338319.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104212887_89:0:1512:1067_1920x0_80_0_0_955c187a3d9d769b111890ff9cf9b7d5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, մետրո, տրանսպորտ

իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, մետրո, տրանսպորտ

Բաժանորդագրվել

Չորս օրվա ընթացքում մետրոյի ծառայություններից օգտվել է 14 միլիոն 638 հազար 833 ուղևոր, իսկ փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 23 միլիոն 715 հազար մարդ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թեհրանում հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումների պատմական ռեկորդ է սահմանվել։ Ինչպես հայտնում է «Pars Today»-ը, այս մասին հայտարարել է Թեհրանի փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին։

Նրա խոսքով՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների անցկացման երեք օրվա ընթացքում մետրոյում, ավտոբուսներում և տաքսիներում գրանցվել է 23 միլիոն 715 հազար ուղևոր։ Հորոզին նշել է, որ փոխադրումների նման ծավալն աննախադեպ է Իրանի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ամբողջ պատմության ընթացքում;

Նույն ժամանակահատվածում մետրոպոլիտենի աշխատանքում ոչ մի պատահար կամ խափանում չի արձանագրվել։ Սպասարկումն իրականացվել է անխափան և անվտանգության պահանջների լիարժեք պահպանմամբ։

Երեք օրվա ընթացքում մետրոյի ծառայություններից օգտվել է 14 միլիոն 638 հազար 833 ուղևոր, իսկ փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 23 միլիոն 715 հազար մարդ։

Հիշեցնենք` ի սկզբանե արարողությունները նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, բայց ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով` միջոցառումները ստիպված եղան կազմակերպել նրա մահից ավելի քան չորս ամիս անց:

Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։

Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

Leave a comment