https://arm.sputniknews.ru/20260707/gagik-tsarukjani-arjutsneric-meky-satkel-e-erevani-kendanabanakan-ajgin-hastatec–104333378.html
Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է. Երևանի կենդանաբանական այգին հաստատեց
Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է. Երևանի կենդանաբանական այգին հաստատեց
Sputnik Արմենիա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T18:42+0400
2026-07-07T18:42+0400
2026-07-07T18:44+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
առյուծ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»»,– ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։
2026
Լուրեր
am_HY
հայաստան, գագիկ ծառուկյան, առյուծ
հայաստան, գագիկ ծառուկյան, առյուծ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։
«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»»,– ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։