Խոշոր հրդեհ Թուրքիայի գործարաններից մեկում. 1 մարդ մահացել է, 2–ը տուժել

Բաժանորդագրվել

Կրակը հաջողվել է մարել հրդեհի բռնկումից երեք ժամ անց։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Քոջաելի նահանգում գտնվող ներկերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաղորդում է TRT Haber-ը:

Նախնական տվյալով՝ մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։

Կրակը հաջողվել է մեկուսացնել և մարել հրդեհի բռնկումից երեք ժամ անց։

Կրակը մարելուց հետո փրկարարները տղամարդու դիակ են հայտնաբերել։

Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրավառությունների պատճառով

Leave a comment