Առյուծները ոչինչ, չուչելներին չհասկացա՝ խի՞ տարան. Սամվել Կարապետյան

Մանդատները վերցնելու ազդակը, իհարկե, ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց, որ դա ամենակարճ ճանապարհն է Փաշինյանին հեռացնելու։ Այս մասին դատարանի բակում հայտարարել է «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը

Անդրադառնալով քննադատություններին՝ նա նշեց, որ դրանք ուղղորդված են։ «Մենք դրան բացարձակ նշանակություն չենք տալիս, քանի որ հենց առաջին օրից Փաշինյանը, նրան աջակցողները սկսեցին այդ թեման շրջանառության մեջ դնել, իրենց թվում էր, մենք իրենց պրովոկացիաներին կուլ կգնանք, բայց դա իրենց չհաջողվեց»։

Նա ընդգծեց, որ փողոցային պայքարի համար մի քանի տրիգերներ են լինելու։ «Մենք ուշադիր ենք լինելու, և տրիգերների առկայության դեպքում թե փողոցային պայքար, թե ԱԺ-ում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության»։

Դիտարկմանը, թե մտավախություն չունի, որ Փաշինյանը իշխանափոխության համար պայքարը բնում կխեղդի՝ Կարապետյանն ասաց, որ Փաշինյանը ոչինչ չի կարող բնում խեղդել։ «Դուք տեսաք, որ Փաշինյանը ռեպրեսիաներով, կեղածարարություններով, բռնություններով չկարողացավ հավաքել այն տոկոսը, որ իրեն կդարձնի լեգտիմ իշխանություն»։

Նա նաև հայտնեց, որ Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը։

Leave a comment