Կարծում եմ՝ մենք շուտով կլուծենք Ուկրաինայի հակամարտությունը․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայում խաղաղությունը կարող է անհավանական թվալ, բայց հենց այսպիսի պահերին է, որ երբեմն տեղի է ունենում հակամարտության կարգավորում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ ինչ-որ բան կստացվի»,- նշել է նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հակամարտության կարգավորման մասին: «Այս պահին դա անհավանական է թվում, բայց երբեմն պատերազմների ժամանակ դա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ դա ամենաքիչ հավանականն է»,- հավելել է Թրամփը:

«Կարծում եմ՝ մենք շուտով կլուծենք այն (Ուկրաինայի հակամարտությունը)»,- ընդգծել է նա:

Նա կրկին բարձր է գնահատել հուլիսի 4-ին Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցը՝ կարծիք հայտնելով՝ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը խաղաղություն են ցանկանում Ուկրաինայում։

Leave a comment