Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել անգլիական «Սանդերլենդի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Իրոք հպարտ եմ ինձանով։ Մարզիչներն ու ամբողջ անձնակազմը շատ են օգնել ինձ այս մրցաշրջանում։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, որն աջակցում և մոտիվացնում է ինձ։ Ես ունեցել եմ հիանալի հնարավորություններ և փորձ։ Հուսով եմ, որ նոր մրցաշրջանում դրանք կլինեն ավելի շատ»,- նշել է 18-ամյա հարձակվողը։

Ավելի վաղ Ֆինն Գերագուսյանը ճանաչվել էր «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ ավարտված մրցաշրջանում։ Անցյալ մրցաշրջանում նա «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մարտի 29-ին Գերագուսյանը նաև նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Բելառուսի դեմ Երևանում կայացած ընկերական հանդիպմանը (1:2), որում փոխարինման էր մտել 64-րդ րոպեին։

Leave a comment