Դեռ պետք է որոշում կայացնենք. Թրամփը՝ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու մասին

https://arm.sputniknews.ru/20260707/der-petq-e-vorvoshum-kajacnenq-trampy-turqiajin-f-35-kvortsanichner-matakararelu-masin-104328997.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104327146_170:0:2901:2048_1920x0_80_0_0_f59b272e08bb73559e91596c89be8a2e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ամն, f – 35 կործանիչ, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, նատօ

դոնալդ թրամփ, ամն, f – 35 կործանիչ, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, նատօ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել առևտրային հարցերը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռազմական օրակարգը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ պետք է նման որոշում կայացնի:

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ինքնաթիռի աստիճանների մոտ նրան դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այդ որոշումը մենք դեռ պետք է կայացնենք։ Դա (F-35-ի մատակարարումը Թուրքիային – խմբ.) անշուշտ մի բան է, որը մենք կարող ենք դիտարկել և հաստատ կդիտարկենք», – ասել է Թրամփը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ կվերացնի Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները:

«Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ սահմանել ընկերների դեմ», – նշել է նա:

ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել առևտրային հարցերը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռազմական օրակարգը:

«Այսօր մենք խոսելու ենք առևտրի, ինչպես նաև զինված ուժերի հետ կապված այլ բաների մասին։ Մենք կքննարկենք բազմաթիվ այլ թեմաներ, այդ թվում հնարավոր է` հիշատակենք Իրանը», – ասել է Թրամփն արդեն Անկարայում։

Թուրքիան F-35-ի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Հետագայում ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել CAATSA («Պատժամիջոցների եղանակով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում։ Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ձգտում են հասնել սահմանափակումների վերացմանը և երկիրը վերադարձնել F-35 ծրագրին, սակայն վերջնական որոշումը կախված է ԱՄՆ-ից և կոնսորցիումի մյուս մասնակիցներից:

ԱՄՆ-ն մտադիր է Հնդկաստանին նորագույն F-35 կործանիչներ վաճառել

Leave a comment