ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում


Ամփոփվել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների 2026 թվականի հունիսի 24-ից մինչև 2026 թվականի հունիսի 29-ը կատարած աշխատանքը։


 


Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ  խեցգետնաորսիչ և 161 հատ ձկնորսական ցանց, իսկ 531 խեցգետին բաց է թողնվել լիճ։


Կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:


 


 


Ծառայությունից հիշեցնում են, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:


Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։


 


 


ՇՄ նախարարությունից բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։


Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական ու քրեական պատասխանատվություն,-հիշեցնում են բնապահպանները։

Դիտումների քանակ1

Leave a comment