Առավելագույնը 5 կգ. ՍԱՏՄ-ն հայտնել է բուսասանիտարական բեռների արտահանման նոր սահմանափակման մասին

Հուլիսի 10-ից արգելվում է ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից


ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ 2026 թ.-ի հուլիսի 10-ից արգելվում է ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։


Ինչպես հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։


ՍԱՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին և քաղաքացիներին արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։


Leave a comment