Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզում ժամը 16։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Volkswagen» մակնիշի, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։