Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14,8%-ով։

«2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար»,- գրել է Պապոյանը։

Նկարը գեներացված է արհեստական բանականության կողմից

Leave a comment