https://arm.sputniknews.ru/20260707/kievin-voch-voghjern-en-petq-voch-mahacatsnery-lavrvovy-kvonstantinvovkaji-masin-104319141.html
Կիևին ո՛չ ողջերն են պետք, ո՛չ մահացածները․ Լավրովը` Կոնստանտինովկայի մասին
Կիևին ո՛չ ողջերն են պետք, ո՛չ մահացածները․ Լավրովը` Կոնստանտինովկայի մասին
Sputnik Արմենիա
Արտասահմանյան ԶԼՄ–ները մարդասիրական ակցիային հետևելու ցանկություն են հայտնել, բայց Ուկրաինայի իշխանությունը նրանց զրկել է այդ հնարավորությունից։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T14:48+0400
2026-07-07T14:48+0400
2026-07-07T14:50+0400
ռուսաստան
ուկրաինա
կոնստանտինովկա
սերգեյ լավրով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104316410_1:0:854:480_1920x0_80_0_0_762c6109a4ddcc2ac88f4a0c6c080ea3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուկրաինան, հրաժարվելով վերցնել Կոնստանտինովկայում զոհվածների մարմինները, հաստատել է, որ անտարբեր է սեփական քաղաքացիների նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի զինուժն ազատագրել է Կոնստանտինովկան, ռուսական կողմը Կիևին առաջարկել է դադարեցնել քաղաքի հրետակոծումը` ուկրաինացի զինվորների մարմինները հանձնելու նպատակով։Պատասխանելով Կոնստանտինովկայի կարգավիճակի մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ՌԴ ՊՆ–ի առաջարկը (զոհվածների մարմինները վերցնելու մասին) ամենաակնառու պատասխանն է այդ հարցի։Հուլիսի 3-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական զորքն ամբողջությամբ վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան։ Պուտինն այդ իրադարձությունը առանցքային է որակել ԴԺՀ–ի ամբողջ տարածքի ազատագրման համար` հայտարարելով, որ այն ուղիղ ճանապարհ է բացում Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ հետագա առաջխաղացման համար։
ուկրաինա
կոնստանտինովկա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104316410_109:0:749:480_1920x0_80_0_0_d8cf7d6e37279e07bfabd93863b09ea7.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, կոնստանտինովկա, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, ուկրաինա, կոնստանտինովկա, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
Արտասահմանյան ԶԼՄ–ները մարդասիրական ակցիային հետևելու ցանկություն են հայտնել, բայց Ուկրաինայի իշխանությունը նրանց զրկել է այդ հնարավորությունից։
«Ուկրաինան հրաժարվել է՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ընդգծելով… որ իրեն ո՛չ ողջերն են պետք, ո՛չ մահացածները։ Եվ այդ անուններն ամենայն հավանականությամբ կգրվեն որպես անհետ կորածներ», – լրագրողներին ասել է Լավրովը։
Պատասխանելով Կոնստանտինովկայի կարգավիճակի մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ՌԴ ՊՆ–ի առաջարկը (զոհվածների մարմինները վերցնելու մասին) ամենաակնառու պատասխանն է այդ հարցի։
Հուլիսի 3-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական զորքն ամբողջությամբ վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան։ Պուտինն այդ իրադարձությունը առանցքային է որակել ԴԺՀ–ի ամբողջ տարածքի ազատագրման համար` հայտարարելով, որ այն ուղիղ ճանապարհ է բացում Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ հետագա առաջխաղացման համար։