https://arm.sputniknews.ru/20260707/klini-hanrahavaq-ev-pvoghvocajin-pajqar-saghateljany-ynddimutjan-het-nujn-orakargi-masin-104317314.html
Կլինի հանրահավաք և փողոցային պայքար. Սաղաթելյանը` ընդդիմության հետ նույն օրակարգի մասին
Կլինի հանրահավաք և փողոցային պայքար. Սաղաթելյանը` ընդդիմության հետ նույն օրակարգի մասին
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանի խոսքով` բոլոր նրանք, ովքեր չեն սպասարկում թուրք–ադրբեջանական օրակարգը, հետապնդվելու են ՀՀ իշխանությունների կողմից։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T14:17+0400
2026-07-07T14:17+0400
2026-07-07T14:17+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104314873_0:0:1600:901_1920x0_80_0_0_14f43e3ab5873fa92bdd970eb5bcdcc3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ և՛ հանրահավաքներ են անցկացնելու, և՛ փողոցային պայքարի են դուրս գալու` համախմբվելով նույն օրակարգի շուրջ։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։Նա անդրադարձավ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցությունների հայտարարությանը, որը վերաբերում է կարևոր օրակարգային հարցերի շուրջ համախոհությանը։Նա ընդգծեց, որ ազգային մտածողություն ունեցող մարդիկ ՀՀ–ում հետապնդվելու են, քանի որ չեն սպասարկում թուրք–ադրբեջանական օրակարգը։ Քաղաքական գործչի խոսքով` նույնիսկ այն գործարարները, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ ու հաշտ չեն լինի թրքացման պրոցեսի հետ, նրանք էլ են հետապնդվելու։Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104314873_200:0:1401:901_1920x0_80_0_0_96ba0721919f24eb4e33828600a8da6b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան, ընդդիմություն
հայաստան, իշխան սաղաթելյան, ընդդիմություն
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանի խոսքով` բոլոր նրանք, ովքեր չեն սպասարկում թուրք–ադրբեջանական օրակարգը, հետապնդվելու են ՀՀ իշխանությունների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ և՛ հանրահավաքներ են անցկացնելու, և՛ փողոցային պայքարի են դուրս գալու` համախմբվելով նույն օրակարգի շուրջ։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Նա անդրադարձավ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցությունների
հայտարարությանը, որը վերաբերում է կարևոր օրակարգային հարցերի շուրջ համախոհությանը։
«Այդ օրակարգի հարցերը պետք է բացվեն, սպասարկվեն, ու դրա շուրջ պետք է ձևավորվի ճանապարհային քարտեզ։ Բնականաբար և՛ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար։ Այստեղ խնդիրն այն է, թե երբ, ինչ կառուցվածքով ու ինչ ուժերով է լինելու»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ ազգային մտածողություն ունեցող մարդիկ ՀՀ–ում հետապնդվելու են, քանի որ չեն սպասարկում թուրք–ադրբեջանական օրակարգը։ Քաղաքական գործչի խոսքով` նույնիսկ այն գործարարները, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ ու հաշտ չեն լինի թրքացման պրոցեսի հետ, նրանք էլ են հետապնդվելու։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։