https://arm.sputniknews.ru/20260707/qevosajani-anvan-17rd-mrcanaky-kstana-patuhanic-ynkats-pvoqrikin-prkats-tvoshakaru-kiny-104313233.html
Քեոսայանի անվան 17–րդ մրցանակը կստանա պատուհանից ընկած փոքրիկին փրկած թոշակառու կինը
Քեոսայանի անվան 17–րդ մրցանակը կստանա պատուհանից ընկած փոքրիկին փրկած թոշակառու կինը
Sputnik Արմենիա
Կինը փրկել է տղային, սակայն ինքն է հայտնվել հիվանդանոցում բազմաթիվ կոտրվածքներով։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T13:12+0400
2026-07-07T13:12+0400
2026-07-07T13:13+0400
դավիթ քեոսայան
նոբելյան մրցանակ
մարգարիտա սիմոնյան
երեխա
կալինինգրադ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104304879_0:26:1302:758_1920x0_80_0_0_9e51af63b35173460f50104594ff9494.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 71-ամյա Գալինա Դոլգալևան, որը Կալինինգրադում փրկել է պատուհանից ընկնող երկու տարեկան տղային, կստանա Տիգրան Քեոսայանի անվան 17-րդ մրցանակը։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Նա նշել է, որ Քեոսայանի անվան մրցանակը` մեկ միլիոն ռուբլու չափով, շնորհվում է հասարակ մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով` փրկում են ուրիշներին։Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին Կալինինգրադում՝ բնակելի շենքի բակում։ Դոլգալևան բռնել է չորրորդ հարկի պատուհանից ընկած տղային։ Երեխան չի տուժել, սակայն թոշակառուն հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի, թիակի, անրակի և կրծոսկրի կոտրվածքներով։Կինը պատմել է, որ գործել է բնազդաբար և առանց մտածելու վազել է երեխային փրկելու։Քեոսայանի անվան մրցանակն արդեն շնորհվել է Բուգուրուսլանից երկու դաստիարակչուհիների, Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին, բակապան Խայրուլո Իբադուլլաևին, որը Սանկտ Պետերբուրգում պատուհանից ընկած երեխայի է փրկել, Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որոնք բաճկոնի օգնությամբ փրկել են տասներորդ հարկի պատուհանից ընկած տղային, Ռուսաստանի հերոս Սերգեյ Յարաշևին, որը 68 օր միայնակ դիրքեր է պահել Կրասնոարմեյսկի ուղղությամբ Գրիշինո բնակավայրի շրջանում, Դաղստանի բնակիչներ Աբդուրախման Աբդուրախմանովին, Խատիբ Ջաբրայիլովին և Յուսուպ Մագոմեդովին, որոնք փրկել են երեխաներին ջրհեղեղի ժամանակ, ոստիկանության լեյտենանտներ Ալեքսեյ Զեմերովին և Զաուր Ռամազանովին, որոնք Խանտի Մանսիյսկում հրդեհի ժամանակ այրվող տնից չորս մարդու են փրկել, Կազանի բնակիչ Գալիա Սիտդիկովային, որը լճում խեղդվող երեխայի է փրկել, Կանսկից ուսանող Կիրիլ Ցարուլիցային, որը հրդեհից փրկել է երկու երեխաների և նրանց մորը, Կրասնոդարի բնակիչ Ալեքսանդր Վոևոդային, որը առևտրի կենտրոնում 19-ամյա հարձակվողի է վնասազերծել և Ստավրոպոլից 12-ամյա Պլատոն Շեինին, որը ջրում երկու խեղդվող երեխաների է փրկել։
կալինինգրադ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104304879_0:0:1272:953_1920x0_80_0_0_bdfd1378ddf4a4075913c5a2870aae36.jpg.webp
դավիթ քեոսայան, նոբելյան մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, կալինինգրադ
դավիթ քեոսայան, նոբելյան մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, կալինինգրադ
Կինը փրկել է տղային, սակայն ինքն է հայտնվել հիվանդանոցում բազմաթիվ կոտրվածքներով։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 71-ամյա Գալինա Դոլգալևան, որը Կալինինգրադում փրկել է պատուհանից ընկնող երկու տարեկան տղային, կստանա Տիգրան Քեոսայանի անվան 17-րդ մրցանակը։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Գալինան դրսում ծաղիկներով էր զբաղված, երբ լսել է երեխաների ճիչերը և նկատել երեխային։ Նրա ձախ ձեռքը վիրահատված է, ուստի նա ստիպված է եղել տղային բռնել միայն աջ ձեռքով։ Երեխայի հետ ամեն բան լավ է, իսկ ահա Գալինան հիվանդանոց է ընկել կոտրվածքներով», – պատմել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ Քեոսայանի անվան մրցանակը` մեկ միլիոն ռուբլու չափով, շնորհվում է հասարակ մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով` փրկում են ուրիշներին։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին Կալինինգրադում՝ բնակելի շենքի բակում։ Դոլգալևան բռնել է չորրորդ հարկի պատուհանից ընկած տղային։ Երեխան չի տուժել, սակայն թոշակառուն հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի, թիակի, անրակի և կրծոսկրի կոտրվածքներով։
Կինը պատմել է, որ գործել է բնազդաբար և առանց մտածելու վազել է երեխային փրկելու։
Քեոսայանի անվան մրցանակն արդեն շնորհվել է Բուգուրուսլանից երկու դաստիարակչուհիների, Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին, բակապան Խայրուլո Իբադուլլաևին, որը Սանկտ Պետերբուրգում պատուհանից ընկած երեխայի է փրկել, Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որոնք բաճկոնի օգնությամբ փրկել են տասներորդ հարկի պատուհանից ընկած տղային, Ռուսաստանի հերոս Սերգեյ Յարաշևին, որը 68 օր միայնակ դիրքեր է պահել Կրասնոարմեյսկի ուղղությամբ Գրիշինո բնակավայրի շրջանում, Դաղստանի բնակիչներ Աբդուրախման Աբդուրախմանովին, Խատիբ Ջաբրայիլովին և Յուսուպ Մագոմեդովին, որոնք փրկել են երեխաներին ջրհեղեղի ժամանակ, ոստիկանության լեյտենանտներ Ալեքսեյ Զեմերովին և Զաուր Ռամազանովին, որոնք Խանտի Մանսիյսկում հրդեհի ժամանակ այրվող տնից չորս մարդու են փրկել, Կազանի բնակիչ Գալիա Սիտդիկովային, որը լճում խեղդվող երեխայի է փրկել, Կանսկից ուսանող Կիրիլ Ցարուլիցային, որը հրդեհից փրկել է երկու երեխաների և նրանց մորը, Կրասնոդարի բնակիչ Ալեքսանդր Վոևոդային, որը առևտրի կենտրոնում 19-ամյա հարձակվողի է վնասազերծել և Ստավրոպոլից 12-ամյա Պլատոն Շեինին, որը ջրում երկու խեղդվող երեխաների է փրկել։