Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվեն. Աբբաս Արաղչի

Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միասնաբար հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությանը։ Ո՛չ նրանց, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերին հնարավոր չէ շեղել որևէ սպառնալիքով։

Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն. հարգե՛ք ձեր ստորագրությունը»,- գրել է Արաղչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment